• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խոսելու. «Հուսով եմ, որ ուրբաթ օրը կտեսնենք Կրոսի վերջին հանդիպումը»

Հոդվածներ

Խոսելու. «Հուսով եմ, որ ուրբաթ օրը կտեսնենք Կրոսի վերջին հանդիպումը»
03.07.2024
1271 0

Իսպանիա-Գերմանիա հանդիպումից առաջ «Ռեալի» արդեն նախկին ֆուտբոլիստ Խոսելուն դրական է տրամադրված։ 

«Հուսով եմ, որ ուրբաթ օրը կտեսնենք Կրոսի վերջին հանդիպումը։ Բայց այդ հանդիպումը յուրահատուկ է ոչ միայն Կրոսով։ Դա ԵՎՐՈ-ի 1/4 եզրափակչի հանդիպում է ուժեղ մրցակցի դեմ։  Հուսով եմ՝ կկարողանանք Կրոսին թոշակի ուղարկել։ 

Թոնին իմ ընկերն է։ Ես շատ եմ զրուցել նրա հետ, ու նա ինձ շատ խորհուրդներ է տվել։ Նա կարևոր ֆուտբոլիստ է Գերմանիայի հավաքականի համար, և մենք պետք է շատ զգուշավոր լինենք». նշել է Խոսելուն։ 

Կրոսն էլ իր հերթին շատ արագ արձագանքել է նախկին խաղընկերոջ խոսքերին։

«Խոսելուն ցանկանում է հաղթել ԵՎՐՈ-ն։ Դա սպասելի էր։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որ մենք հաղթենք Իսպանիային և հաղթենք նաև մրցաշարում». նշել է գերմանացի կիսապաշտպանը։ 

Los Merengues, Realmadrid.am