Նիկո Պասի վերադարձը կասկածից վեր է, որովհետև նման խաղացողին տասն անգամ էժան հետ բերելը ուղղակի նվեր է։ Վիկտոր Մունյոսի անունն էլ է սկսում շրջանառվել. եթե նա մեկնի Աշխարհի առաջնություն, Եվրոպայի կեսը կփորձի նրան գնել։ Էնդրիկի վերադարձի հարցում էլ գրեթե ոչ ոք չի կասկածում։
Հետո պետք է գնել կիսապաշտպան. ոմանք ուզում են Ռոդրիին, ոմանք՝ Վիտինյային, իսկ ավելի «առաջադեմները»՝ Ադամ Ուորթոնին կամ Քիս Սմիթին (նրանց խաղը չեն տեսել, բայց X-ում սիրուն վիճակագրական գրաֆիկներ են տեսել)։ Պլյուս՝ մի քանի կենտրոնական պաշտպան և եզրային պաշտպաններ։
Եթե «Մադրիդը» բոլորին գնի, ստիպված կլինի մարզադաշտի տակ ևս մի դաշտ կառուցել այն կես կազմի համար, որը չի տեղավորվում հայտացուցակում։
Բայց եթե լուրջ՝ Նիկո Պասն ու Վիկտոր Մունյոսը դառնում են «պարտադիր» տրանսֆերներ։ Եթե նրանց հետ չբերես ու նրանք փայլեն այլ թիմերում, ամեն կիրակի երկրպագուները հեռախոսը դեմ են տալու քեզ ու ասեն. «Նայի՛ր, նայի՛ր՝ ինչ արեց Նիկոն այսօր Էնֆիլդում»։
Խնդիրը միայն մարզական համապատասխանությունն է. Էնդրիկին հարցրեք։ Այս տղաները այն տարիքում չեն, որ պահեստայինների նստարանին նստեն ու ուղղակի հիանան, թե ինչպես են մարզումների ժամանակ Վինիսիուսն ու Մբապեն գոլեր խփում։ Բայց «Ռեալի» մարզաշապիկը քո անունով ունենալու գայթակղությունը երբեմն մթագնում է տրամաբանությունը։ «Իսկ եթե ստացվի՞»։
Հայերեն