Հոդվածներ

Ի՞նչ է ասել Անչելոտին Վալվերդեին գոլի ժամանակ
25.08.2024
1303 0

«Ռեալն» այսօր իր առաջին տնային հանդիպումն անցկացրած Լա Լիգայի նոր մրցաշրջանում։ Էնդրիկը գոլի հեղինակ դարձավ իր նորամուտի խաղում, բայց այդ աչքի ընկան նաև Դիասն ու Վալվերդեն։

Ֆեդերիկոն բացեց հանդիպման հաշիվը տուգանայինի խաղարկումից հետո։ Ուրուգվայցին շտապեց գոլը տոնել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ։ 

Նախքան ֆուտբոլիստը կհասներ Անչելոտիին, վերջինս գոռացել է. «Իս ես քեզ ասում էի, ես քեզ ասում էի»։ 

Իսկ ի՞նչ է իտալացի մասնագետը ի նկատի ունեցել իր այդ խոսքերով։

Բանն այն է, որ Կարլոն վստահեցրել է Վալվերդեին, որ նա կարող է տուգանայինից գոլ խփել։ Այդ մասին խաղից հետո պատվել է անձամբ ֆուտբոլիստը։ 

«Անչելոտին մարզումների ժամանակ ինձ բազմից ասել է, որ ես կարող եմ նման հարվածներով գոլեր խփել, բայց բարդ հանդիպումներում հնարավորություն չեմ ունեցել այդ ամենը փորձարկելու։ Ես կարողացա գոլ խփել հենց նրա շնորհիվ, քանի որ նա ինձ դրդեց այդ հարվածին։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ մարզչին ու այս գոլը նվիրում եմ իրեն». նշել է Ֆեդեն։

Պապա Կարլոն էլ իր հերթին խաղից հետո գովեստի խոսքեր է հնչեցրել ուրուգվայցու հասցեին։

«Ֆեդերիկո Վալվերդեն անփոխարինելի ֆուտբոլիստ է, ու Կրոսն ընտրել է իդեալական ֆուտբոլիստի, որին կարող էր փոխանցել իր 8 համարը». ասել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված