• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մբապե․ «Ես հարգում եմ ՊՍԺ–ին, սակայն «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է»

Հոդվածներ

Մբապե․ «Ես հարգում եմ ՊՍԺ–ին, սակայն «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է»
16.07.2024
2303 0

Կիլիան Մբապեի  մամուլի ասուլիսը

«Ինձ համար մեծ պատիվ և առավելություն է «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը։ Սա պատմական օր է ինձ համար։ Ես նման մի բան էի սպասում, բայց այս օրը գերազանցեց իմ սպասելիքները։ Ես «Ռեալ Մադրիդ» վերադառնալու խոստում էի տվել և արեցի։ Ես միշտ երազել էի դրա մասին, իսկ դա գումարով չափելի չէ։ Ես շատ երջանիկ եմ և անհամբերությամբ սպասում եմ իմ նորամուտին։

Ես վստահ էի, որ կտեղափոխվեմ «Ռեալ Մադրիդ», քանի որ այդ ակումբը իմ միակ տարբերակն էր։ Այլ թիմերից նույնպես առաջարկներ ունեի, սակայն ես միշտ պատասխանել եմ մերժումով։

«Դեռ մանկուց որոշում էի կայացրել, որ ցանկանում եմ խաղալ «Ռեալ Մադրիդում»։ Մանկության տարիներին դա երազանք էր, իսկ հետո դարձավ նպատակ։ Ես ակումբին եմ միանում որպես համեստ տղա, ես այս ակումբի միայն մի մասն եմ, սա է ակումբի արժեքը։ Իմ նպատակն է որքան հնարավոր է շուտ հարմարվել նոր թիմին։

Իմ ծնողներն ինձ նվիրել էին «Բեռնաբեուի» կրկնօրինակը, երբ դեռ 8 տարեկան էի։ Այդ ժամանակ ես նրանց խոստացա, որ կդառնամ «Ռեալի» ֆուտբոլիստ։ 2021 թվականին մոտ էի «Ռեալ» տեղափոխությանը, 2022–ին նույնպես, սակայն հիմա չեմ մտածում անցյալի մասին, քանի որ շատ բաներ են կատարվել այդ ընթացքում։ Ցանկանում եմ հաճույք ստանալ այսօրվա օրվանից։

«Նախորդ գիշեր ես ընդամենը 1․5 ժամ եմ քնել, շատ էի հուզվում։ Այսօր առավոտյան արթնացա և խոստացա, որ հաճույք եմ ստանալու այս օրվանից, այլ ոչ թե ճնշում եմ զգալու։ Երկրպագուներն անհավանական աջակցեցին, չնայած ես անգամ չեմ խաղացել «Ռեալ Մադրիդում»։ Ես շատ երախտապարտ եմ նրանց»։

«Այսօր առավոտյան ես զրուցեցի Անչելոտիի հետ՝ Վալդեբեբասի մարզաբազայում, սակայն խոսքը տակտիկայի մասին չէր։ Վինիսիուս, Ռոդրիգո, Բելինգեմ․․․ հրաշալի ֆուտբոլիստներ են։ Ուրախ կլինեմ նրանց հետ մի թիմում խաղալ։ Վինիսիուսը բացառիկ ֆուտբոլիստ, մենք խնդիրներ չենք ունենա։ Նա հրաշալի մրցաշրջան է անցկացրել»։

«Ռեալի» քամբեքը 20222–ին ՊՍԺ–ի դեմ պատասխան խաղու՞մ։ Երբ խաղում ես նման մեծագույն ակումբի դեմ, պետք է կենտրոնացած լինել։ Այդ պահին ես ամբողջ ջանքերս գործադրում էի ՊՍԺ–ի հետ հաղթելու համար։ Ես հարգում եմ ՊՍԺ–ին, սակայն «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է»։