Էնդրիկը «Վալյադոլիդի» դեմ կայացած խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ես շատ երջանիկ եմ, քանի որ իմ երազանքը կատարվեց։ Բրազիլիայի հավաքականի կազմում ես խաղացել էի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, բայց այսօր ես դա արեցի «Ռեալի» հետ։ Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ այս ամենը ինձ հետ տեղի է ունենում։
Շատ ուրախ եմ, որ խաղում եմ այնպիսի մեծագույն ֆուտբոլիստների հետ, որոնց տեսել էի միայն համակարգչային խաղերում։ Առաջինը, ինչի մասին ես զրուցել եմ Անչելոտիի հետ, եղել է այն, որ ես տրամադրում եմ տաղանդ և աշխատասիրություն։ Ես նորեկ եմ, ով դեռ շատ բան պետք է սովորի, բայց ես շատ երջանիկ եմ։ Ես շարունակում եմ աշխատել ու սպասում էի իմ շանսին։
Ընտանիքիս հետ անչափ ուրախ ենք, որ այսօր գտնվում ենք «Բեռնաբեուում»։ Նրանք գիտեն, թե ինչերի միջով ենք մենք անցել։ Այս պահը նրանց հետ կիսելն ուղղակի մեծ ուրախություն է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվող բոլոր երկրպագուներին։ Առա՛ջ Մադրիդ». ասել է Էնդրիկը։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Վալյադոլիդի» դեմ կայացած խաղում դուրս եկավ փոխարինման երկրորդ խաղակեսում և հանդիպման 96-րդ րոպեին խփեց «Ռեալի» կազմում իր անդրանիկ գոլը։
Los Merengues, Realmadrid.am