Marca-ի օգտատերերի 70%-ից ավելին կարծում են, որ «Ռեալը» և «Բարսելոնան» այս մրցաշրջանում չեն դառնա Լա Լիգայի հաղթող։
Այդ հարցմանը մասնակցել են ավելի քան 30.000 երկրպագուներ։
Այդ երկրպագուների 50%-ն էլ կարծում է, որ երկու թիմերը ընթացիկ մրցաշրջանում որևէ տիտղոս չեն նվաճի։
21%-ի վարկածով «Ռեալի» ու «Բարսելոնայի» համար միակ հնարավոր տիտղոսը այս մրցաշրջանում Իսպանիայի գավաթն է։
Ներկա պահին «Ռեալը» երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարսելոնան»՝ երրորդը։
«Ատլետիկոն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը վստակած 41 միավորներով։ Բացի այդ Դիեգո Սիմեոնեի սաները 2 խաղ պակաս են անցկացրել «Ռեալից» ու «Բարսելոնայից»։
Los Merengues, Realmadrid.am