Հոդվածներ

Թիմը շարունակում է նախապատրաստվել «Չելսիի» դեմ հանդիպմանը
05.04.2022
1976 0

Այսօր «Ռեալի» ֆուտբոլիստները «Վալդեբեբասում» հերթական մարզումն են անցկացրել «Չելսիի» դեմ խաղից առաջ։ 

Իսկոն, ով բաց էր թողել «Սելտայի» դեմ հանդիպումը, մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, իսկ Ազարը և Յովիչը մարզվել են մարզասրահում։ Այս երեք ֆուտբոլիստներն էլ չեն մասնակցի «Չելսիի» դեմ հանդիպմանը։ 

Մարզումը մեկնարկել է նախավարժանքով և կարճ փոխանցումներով։ Դրան հաջորդել են գնդակի վերահսկման վարժությունները և միմյանց միջև խաղերը փոքր խաղադաշտերում։ Մարզման ավարտին ֆուտբոլիստները փորձարկել են դարպասին հարվախները։

Los Merengues, Realmadrid.am