Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանն այսօր դարձավ 28 տարեկան:
Ֆուտբոլիստն իր տասներորդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբի» մարզաշապիկով, որոնց ընթացքում 18 տիտղոս է նվաճել:
Ֆրանսիացին թիմին միացել է 2011 թվականին: Ռամոսից, Մարսելոյից ու Բենզեմայից հետո նա թիմի ամենահնաբնակն է:
«Ռեալի» կազմում Վարանը 356 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 17 գոլի հեղինակ:
Fenomeno, Realmadrid.am