Հոդվածներ

Կարիմ Բենզեման խոսել է երջանկության, ընկերության և գումարի մասին
07.03.2021
1876 0

ICON-ի ամսագրի հետ զրույցի ընթացքում Կարիմ Բենզեման խոսել է գումարի, երջանկության և ընկերության մասին։ 

Երջանկության և գումարի մասին։

«Գումարը շատ բաներ ավելի հեշտ է դարձնում, սակայն երջանկության համար պարտադիր չէ, որ դրա քանակը մեծ լինի։

Փոքր հասակում ես ոչինչ չունեի, բայց երջանիկ էի։ Ես ողջ օրս անցկացնում էի պատին կամ ավտոտնակին գնդակով հարվածելով։ Ես երեխա էի, ով ապրում էի միայն ֆուտբոլով։ 

«Ռեալում» առաջին քայլերի մասին։

«Ռեալում» իմ կարիերան հեշտ չի մեկնարկել։ Մինչ այդ ես ապրում էի ընտանիքիս հետ և ամբող օրը մենք միասին էինք անցկացնում։ Բայց նրանք չկարողացան ինձ հետ Մադրիդ տեղափոխվել։ Ինձ համար այդ շրջանը շատ բարդ էր։ 

Ընկերության մասին։ 

Կյանքում անչափ կարևոր է ընկերությունը։ Ես միայն մեկ ընկեր ունեմ, ինչը ցույց է տալիս, թե որքան կարևոր նշանակություն ունի ընկերությունը ինձ համար». ասել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am