Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» – «Էլչե»․ Վիճակագրություն և փաստեր
15.03.2026
223 0

Իսպանիայի առաջնության 28–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի մրցեց «Էլչեի» հետ և հաղթեց 4։1 հաշվով։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետխաղային մամուլի ասուլիսը։

«Ռեալ Մադրիդը» ընթացիկ մրցաշրջանում արդեն 8-րդ անգամ մեկ խաղում խփեց 4 և ավելի գոլ։ Նախորդ մրցաշրջանում ակումբին հաջողվել էր դա անել 9 անգամ։

Մադրիդի կազմում դաշտում միաժամանակ գտնվում էին 6 իսպանացի ֆուտբոլիստներ, ովքեր 21 տարեկան են կամ ավելի երիտասարդ։ Սա ակումբի պատմության մեջ ընդամենը 3-րդ դեպքն է Լա լիգայի շրջանակներում։

Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 գոլի (9 գոլ և 12 ասիստ) «Մադրիդի» կազմում անցկացրած 46 խաղերում. սա ուրուգվայցու կարիերայի լավագույն արդյունքն է։

Դ. Յանյեսը 21-րդ դարի երկրորդ ամենաերիտասարդ իսպանացին է (18 տարեկան 351 օրական), ով «Մադրիդի» կազմում Լա լիգայում դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այս ցուցանիշով առաջին տեղում Խավի Գարսիան է (17 տարեկան 341 օրական)։

Ռյուդիգերը Լա լիգայում գոլի հեղինակ դարձավ առաջին անգամ 2024 թվականի հունվարից ի վեր։ Այն ժամանակ գերմանացին գրավել էր «Մալյորկայի» դարպասը։

Հաուսենը «Մադրիդի» կազմում խփել է 2 գոլ, և երկուսն էլ՝ «Էլչեի» դեմ խաղերում։

Բրահիմը անցկացրեց իր 150-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում։


Ամենակարդացված