• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Միլանը» կարող է ձեռք բերել Լուկաս Վասկեսին, եթե վերջինս նոր պայմանագիր չկնքի «Ռեալի» հետ

Հոդվածներ

«Միլանը» կարող է ձեռք բերել Լուկաս Վասկեսին, եթե վերջինս նոր պայմանագիր չկնքի «Ռեալի» հետ
18.01.2021
1363 0

Լուկաս Վասկեսի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը, և նշվում է, որ ֆուտբոլիստը մերժել է նոր պայմանագրի շուրջ ակումբի կատարած առաջին առաջարկը։ 

Telefoot-ի փոխանցմամբ, «Միլանը» մտադիր է ամռանը անվճար ձեռք բերել Լուկաս Վասկեսին։ 

Նշվում է, որ Վասկեսը ավելի շատ աշխատավարձ է ցանկանում ստանալ, իսկ «Ռեալում» պատրաստ չեն նման գումար վճարել նրան։ 

Այս մրցաշրջանում Վասկեսը կարևոր ֆուտբոլիստ է Զիդանի համար։ Նա մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված