Մադրիդի «Ռեալը» նոր կենտրոնական պաշտպան կգնի, եթե Դավիդ Ալաբայի վերականգնման գործընթացի սպասվածից երկար տևի:
Այս մասին հաղորդում է Marca-ն:
Եթե ավստրիացին պատրաստ լինի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Սերուցքայինները» նոր կենտրոնական պաշտպան չեն փնտրի, եթե գործընթացը ձգձգվի, առանց շտապողականության կդիտարկվեն տարբերակներ:
Հիշեցնենք, որ Ալաբան ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել 2023-ի դեկտեմբերին:
Fanat, Realmadrid.am