Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում մրցեցին Բիլբաոյի «Ատլետիկն» ու «Բարսելոնան»: Խաղավարտից րոպեներ առաջ բասկյան թիմին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունն (2:2), ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Ինյակի Վիլյամսի խփած գոլը հաղթական դարձավ:
«Կապտանռնագույնների» կազմում դուբլ էր գրանցել Անտուան Գրիզմանը:
Հանդիպման վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց Լիոնել Մեսսին:
Այսպիսով, Բիլբաոյի «Ատլետիկը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը:
Fanat, Realmadrid.am