«Ռեալի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը խոսել է իր կարիերայի մարտահրավերների մասին, որոնցից հրաժարվել է՝ հանուն «արքայական» ակումբի:
«3 անգամ հնարավորություն եմ ունեցել տեղափոխվել անգլիական ակումբ. մնում էր ստորագրությունս դնեի պայմանագրում: Առաջին դեպքը 1993 թվականին էր՝ «Ասթոն Վիլան», 1994 թվականին՝ «Բիրմինգեմը», 2007 թվականին՝ «Չելսին»:
Միշտ ցանկացել եմ խաղալ Պրեմիեր լիգայում, սակայն ոչնչի համար չեմ փոշմանում: Խաղացել եմ «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում:
Այնուամենայնիվ, հավաստիացնում եմ, որ յուրաքանչյուր շաբաթ նայում եմ ԱՊԼ-ի գրեթե բոլոր հանդիպումները»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է SPORTbible-ը:
Fanat, Realmadrid.am