Լա լիգան թիմերին կոչ է արել հակառասիստական մարզաշապիկներով լուսանկարվել հանդիպումներից առաջ, սակայն «Բարսելոնան» մերժել է:
Cadena Cope-ի հաղորդմամբ՝ պատճառը հովանավորչական պայմանագրերն են. կատալոնացիները պայմանագիր ունեն համակարգչային խաղեր ստեղծող Konami ընկերության հետ, որի գլխավոր մրցակից EA Sports-ն էլ հովանավորում է Լա լիգային: Այդկերպ «կապտանռնագույնները» չեն ցանկացել հուսախաբ անել հովանավորին:
Երկրպագուներից շատերն էլ կարծում են, որ պատճառը «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին սատարելու ցանկության բացակայություն է. վերջերս բրազիլացին շատ է լսում ռասիստական վիրավորանքներ Իսպանիայի առաջնության գրեթե բոլոր ստադիոններում:
Fanat, Realmadrid.am