• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում ՉԼ-ում անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Բենզեմային

Հոդվածներ

Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում ՉԼ-ում անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Բենզեմային
08.04.2025
632 0

Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով հավասարվեց Կարիմ Բենզեմային։ 

Խորվաթ ֆուտբոլիստը «Արսենալի» դեմ կայացած խաղում տեղ էր գտել «Արքայական» ակումբի մեկնարկային կազմում։

Դա «Ռեալի» մարզաշապիկով նրա 133-րդ հանդիպումն էր Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում։ Այդ ցուցանիշով նա հավասարվեց Կարիմ Բենզեմային։  

ՉԼ-ում «Ռեալի» ֆուտբոլիստներից միայն Իկեր Կասիլիասն է ավելի շատ հանդիպում անցկացրել։ Նրա ակտիվում 152 խաղ է։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված