Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում գլխավորել ազգային հավաքական։
«Դեռ չգիտեմ, թե երբ կավարտեմ կարիերաս։ Երբ «Ռեալը» հոգնի ինձանից, պետք է մտածեմ, թե ինչով կարելի է զբաղվել։
Թերահավատորեն եմ մոտենում հավաքականներին։ Գերադասում եմ ամենօրյա աշխատանքը». նշել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը։
2022 և 2024 թվականներին «Ռեալը» Անչելոտիի գլխավորությամբ դարձավ Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի հաղթող։
Los Merengues, Realmadrid.am