Մեսսիի պայմանագրի դետալների հրապարակումից հետո «Ռեալը» նույնպես չի կարողացել անտարբեր մնալ։
Marca-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը կասկածում է, որ «կապտանռնագույնները» այդ պայմանագրով հնարավոր է խախտել են ֆինանսական ֆեյր-փլեյը։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ինչպես հաղորդվում է, մշտապես ձգտել է պահպանել բոլոր օրենքներն ու ՈՒԵՖԱ-ին ու Լա լիգային խնդրել է հետևողական լինել նաև մյուս ակումբների դեպքում։