Օրերս Մարսելոն Podpah պոթքասթի հյուրն էր։ Բրազիլացուն խնդրել են կազմել խորհրդանշական հավաքական այն ֆուտբոլիստներից, որոնց հետ նա խաղացել է։
Դարպասում Մարսելոն ընտրել է Կեյլոր Նավասին։
Պաշտպանության կենտրոնում Ռամոս-Տիագո Սիլվա զույգն է, աջից՝ Ռաֆինիան, իսկ ձախից՝ Ռոբերտո Կարլոսը։
Կիսապաշտպանությունում ընտրությունը կարծես թե ամենահեշտն է եղել բրազիլացու համար։ Նա ըտրել է «Ռեալի» լեգենդար եռյակին՝ Կրոս-Մոդրիչ-Կազեմիրո։
Հարձակման գծի համար Մարսելոյի ընտրությունը հետևյալն է եղել՝ Նեյմար, Ռոնալդո Նազարիո և Կրիշտիանու Ռոնալդու։
Որպես մարզիչներ թիմում տեղ են գտել Զինեդին Զիդանն ու Ֆերնանդո Դինիսան, ով այժմ «Ֆլումինենսեի» կազմում աշխատում է Մարսելոյի հետ։
Los Merengues, Realmadrid.am