Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Լայպցիգի» հետ։
Առաջին խաղում «Արքայական ակումբը» կարողացել էր նվազագույն հաշվով հաղթանակ տոնել։
Հանդիպման գլխավոր մրցավարն իտալացի Դավիդե Մասան է, նրա եզրերում կօգնեն Ֆիլիպո Մելին և Ստեֆանո Ալասիոն։ Պահեստային մրցավարը Մարկո Դի Բելոն է, VAR–ի մրցավարը Մասիմիլիանո Իրատին է, իսկ նրա օգնակաը՝ Պաոլո Վալերին։