Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Նաչոն կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վինիսիուս Ժունիորը:
«Անկասկած, Վինիսիուսը ֆավորիտ է այն բանից հետո, ինչ արեց «Ռեալում» վերջին տարիներին ու այն տիտղոսներից հետո, որոնք հաղթեցինք»,- Նաչոյի խոսքը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ մինչև Բրազիլիայի հավաքականի Ամերիկայի գավաթից դուրս մնալը ֆավորիտը Վինիսիուսն էր, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էր նրա անգլիացի ակումբակից Ջուդ Բելինգեմը:
Fanat, Realmadrid.am