«Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի պաշտպան Ֆերլան Մենդիի հետ։
Marca-ի փոխանցմամբ, ակումբն արդեն առաջարկ է ներկայացրել ֆրանսիացուն։ Սպասվում է, որ կողմերը համաձայնության կհասնեն մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը։
Նրան թիմում պահելու մեծ ցանկություն ունի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը գտնում է, որ Մենդին աշխարհում լավագույններից մեկն է իր դիրքում և թիմում բալանս է ապահովում՝ լինելով առաջատարներից մեկը։
Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը «Ռեալի» կազմում Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում։
Los Merengues, Realmadrid.am