Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ Եվրո-2024-ի ընթացքում Ֆրանսիայի հավաքականը քիչ գոլ է խփում ռիսկի չդիմելու պատճառով:
«Քիչ գոլ ենք խփում, քանի որ ռիսկ չենք գործադրում: Չկա մի ֆուտբոլիստ, որը դարպասապահի դեմ հայտվելու դեպքում կասեր, որ կվրիպի: Վստահ եմ՝ կօգտվենք առաջիկա հնարավորություններից»,- Կիլիանի խոսքը փոխանցում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները Եվրո-2024-ի 3 խաղում աչքի են ընկել 2 գոլով:
Fanat, Realmadrid.am