Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Անգլիա - Սլովակիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Անգլիացին 95-րդ րոպեին շրջադարձ հարվածով հավասարեցրել էր հաշիվը ու փայլուն խաղով նպաստել իր թիմի վերջնական հաղթանակին՝ 2-1:
Խաղադաշտում լինելով 105 րոպե՝ Բելինգեմը անցել է 12,4 կմ՝ զարգացնելով 32,8 կմ/ժ առավելագույն արագություն:
Քառորդ եզրափակիչում անգլիացիներն ուժերը կչափեն շվեյցարացիների հետ:
Fanat, Realmadrid.am