Հոդվածներ

Բեյլի «Ռեալ» վերադարձը կարող է խնդիրներ առաջացնել
15.01.2021
2292 0

Երբ ուելսցին տրանսֆերային պատուհանի փակվելուց րոպեներ առաջ լքեց «Ռեալը», երկրպագուները մտածեցին, որ նրա ուղին Մադրիդում մոտեցել է ավարտին։

Այդպես նաև ֆուտբոլիստն էր մտածում՝ վստահ լինելով, որ ստիպված չի լինի Իսպանիա վերադառնալ։ «Հուսով եմ, որ ամեն բան լա վկընթանա ու Գարեթը մեզ հետ կմնա նաև մրցաշրջանի ավարտից հետո, ծրագիրն այդպիսինն է»,- հավաստիացրել է Ժոզե Մոուրինյոն։

Սակայն չորս ամիս անց Բեյլի կարգավիճակը «Տոտենհեմում» փոխվել է ու շատ չի տարբերցում «Ռեալում» ստեղծված իրավիճակից. Բեյլն ԱՊԼ վերադառնալուց հետո ընդամենը 116 րոպե է խաղացել։ Ֆուտբոլիստին խանգարել են ծնկի վնասվածքն ու մկանային վնասվածքները։ Մոուրինյոն նրան օգտագործում է միայն Եվրոպա Լիգայում ու տարբեր գավաթային խաղերում։

Նման իրավիճակում դժվար է պատկերացնել, որ «Տոտենհեմը» կորոշի գնել նրա տրանսֆերը։ The Times-ը հաղորդում է, որ «Տոտենհեմը» չի ծրագրում նրան շանս տալ երկրորդ մրցաշրջանում. նրա վերադարձը պարզապես ակումբի անցյալի հերոսներից մեկին օգնության ձեռք մեկնել էր։ Իրականությունն այն է, որ մրցաշրջանի ավարտից հետո ուելսցին կվերադառնա Իսպանիա։ 

Բեյլը ոչ միայն կարող է արդեն հուլիսին վերադառնալ Վադեբեբաս, այլ նաև զբաղեցնել օտարերկրացու տեղն, ինչը «Ռեալի» համար խնդիրներ կարող է առաջացնել։ The Times-ը կարծում է, որ մոտակա ամիսները որոշիչ կդառնան, քանի որ «Ռեալում» հույս ունեն, որ վերադարձը չի կայանա, բայց «Տոտենհեմում» Բեյլի խաղը ապացուցում է, որ խնդիրը ոչ թե Զիդանի համառությունն էր, այլ բանը հենց ուելսցու մեջ է, որն արդեն չի «ձգում» լուրջ ակումբների։ Մոուրինյոն նրան խանդավառությամբ ընդունեց, բայց արագ հասկացավ ու արդեն հույսեր չի կապում Բեյլի հետ։

Աղբյուր