Marca-ի հետ զրույցի ընթացքում Սերխիո Ռամոսի հայրը նշել է, որ դրական է տրամադրված և հույս ունի, որ իր որդին կմնա Մադրիդի «Ռեալում»։
«Մենք հանգիստ ենք և իհարկե դրական ենք տրամադրվախ։ Հավատում ենք, որ նա մնալու է «Ռեալում»։ Ամեն բան լավ է լինելու։ Կա համաձայնություն և նոր պայմանագիր կնքելը միայն ժամանակի հարց է». ասել է Ռամոսի հայրը։
Ներկա պահին «Արքայական» ակումբում հույս ունեն, որ Ռամոսը կհամաձայնի իրենց պայմաններին և առաջիկա երկու տարիների ընթացքում ևս հանդես կգա «Ռեալում»։
Los Merengues, Realmadrid.am