Հոդվածներ

Մարվինը հեռանում է «Ռեալից»
20.06.2024
1587 0

«Ռեալը» համաձայնել է վաճառել Մարվին Պարկի տրանսֆերային իրավունքները «Լաս Պալմասին»։

Ակումբի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է. 

«Մարվին Պարկը միացել է մեր թիմին 2016 թվականին 16 տարեկան հասակում։ 2020 թվականին նա դարձել է երիտասարդական առաջնության հաղթող մեր Մ19 տարեկանների թիմի կազմում։ Հիմնական թիմի կազմում իր նորամուտը նա նշել է 2020 թվականին և մինչ այս մասնակցել 4 հանդիպման։ Վերջին երկու մրցաշրջաններում Մարվինը վարձակալության հիմունքներով հանդես է եկել «Լաս Պալմասի» կազմում։ 

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել Մարվինին և  հաջողություն մաղթել նրան և իր ընտանիքին կարիերայի այս նոր փուլում»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված