Վինիսիուս Ժունիորը սպառնացել է բաց թողնել Լա լիգայի հերթական տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղը՝ Ինստագրամում կատարված գրառման պատճառով, հայտնում է Relevo-ն:
Սոցցանցում բրազիլացու նկարին ավելացվել է Vini-Vici դուետի տարբերանշանը, որտեղ պատկերված է կապիկի եվոլյուցիան:
Հարձակվողը մի քանի «հաճելի» խոսքեր է ասել այն մարդկանց հասցեին, որոնք վարում են «Ռեալի» Ինստագրամը: Կոնֆլիկտը կարողացել է հարթել միայն «Արքայական ակումբի» գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, որ «Վալենսիա» - «Ռեալ» խաղն ավարտվել էր 2-2 հաշվով, իսկ Ժունիորը դուբլ էր գրանցել:
Fanat, Realmadrid.am