«Ռեալն» այնքան շատ է ցանկացել օր առաջ ազատվել Խամես Ռոդրիգեսից, որ խզել է պայմանագիրը՝ նրան «Էվերտոն» անարգել բաց թողնելու համար։
«Մենք գնել ենք 6 նոր ֆուտբոլիստ, որից մեկը՝ անվճար։ Խոսքը Խամես Ռոդրիգեսի մասին է»,- ասել է «Էվերտոնի» մարզական տնօրեն Մարսել Բրենդսը՝ Liverpool Echo-ին տված հարցազրույցում։
Մինչ այդ, չհաստատված լուրեր էին միայն այն մասին, որ «Ռեալը» անվճար է բաց թողել այն բանից հետո, երբ 2020 թվականի սեպտեմբերի 7-ին տրանսֆերը հաստատվեց։
Transfermarkt-ի տեղեկություններով, կոլումբացու տրանսֆերային արժեքը 32 մլն եվրո է գնահատվում։