Ապրիլի 12-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» ՉԼ-ի 1/4 եզրափակչի շրջանակում հյուրընկալելու է «Չելսիին»։ Հանիդպումը սպասարկելու է Ֆրանսուա Լետեկսյեի գլխավորած մրացարական անձնակազմը։ VAR համակարգի պատասխանատուն լինելու է Թոմաշ Կվյատովսկին։
Նախորդ մրցաշրջանում ևս Լետեկսյեն հնարավորություն ունեցել է սպասարկել այս թիմերի միջև հանդիպում, սակայն այդ ժամանակ նա Տյուրպենի օգնականն էր։
Բացի այդ խաղը, «Չելսիի» մասնակցությամբ Ֆրանսուան սպասարկել է ևս երկու հանդիպում։ Երկուսն էլ եղել են ՉԼ-ի խմբային փուլի հանդիպումներ։
2021 թվականի Եվրոպա Լիգայի եզրափակչում Լետեկսյեն եղել է VAR համակարգի պատասխանատուն։ Նա պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է գալիս 2017 թվականից։
Los Merengues, Realmadrid.am