• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոմանոն նոր տեղեկությամբ հերքել է նախորդը. Մբապեն հեռացել է հիվանդանոցից (լուսանկար)

Հոդվածներ

Ռոմանոն նոր տեղեկությամբ հերքել է նախորդը. Մբապեն հեռացել է հիվանդանոցից (լուսանկար)
17.06.2024
9002 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հեռացել է Դյուսելդորֆի հիվանդանոցից:

Ինսայդեր Ֆաբրևիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացին չի ենթարկվի քթի վիրահատության՝ չնայած նախնական ցուցումներին:


Նրա մասնակցությունը Ֆրանսիայի հավաքականի առաջիկա 2 խաղերին հարցականի տակ է, սակայն վերջնական որոշում կկայացվի վնասվածքի վերականգնման ընթացքն ուսումնասիրելուց հետո:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին վնասվածք էր ստացել Եվրո-2024-ի խմբային փուլի՝ Ավստրիայի դեմ խաղում՝ բախվելով մրցակցի պաշտպանին: Ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր քթի կոտրվածք:

Fanat, Realmadrid.am


:



Ամենակարդացված