Հոդվածներ

Կրոս. «Այս խաղը եզրափակիչ է լինելու մեզ համար»
27.10.2020
2604 0

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպումից առաջ «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մասնակցել է նախախաղյա մամուլի ասուլիսին:

«Մեզ կարևորագույն հանդիպում է սպասվում: Առաջին տուրում պարտվելուց հետո ճնշումն էլ ավելի է մեծացել. հարկավոր է հաղթել այս խաղում: Այն եզրափակիչ է լինելու մեզ համար:

Վստահեցնում եմ՝ Չեմպիոնների լիգայում չկան գաճաճ թիմեր: Բոլորին հարկավոր է վերաբերվել մեծ պատասխանատվությամբ: Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի՝ իմ 5-րդ տիտղոսը»,- գերմանացու խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված