«Մանչեսթեր Սիթիի» հարձակող Խուլիան Ալվարեսը երազում է կարիերան Մադրիդի «Ռեալում» շարունակելու մասին, հայտնում է Manchester City News-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին ամիսների ընթացքում աշխարհի չեմպիոնի լրջորեն մտածում է Անգլիայի չեմպիոնի շարքերը լքելու մասին:
Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Ատլկետիկոն», «Չելսին» ու ՊՍԺ-ն:
Ավարտված մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում Ալվարեսն անցկացրել էր 54 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 13 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am