«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը:
Ֆրանսիացին երջանիկ չէ անգլիական ակումբում ու կարոտում է Մադրիդը: Նա պատրաստ է վերադառնալ ու նույնիսկ համաձայնվել աշխատավարձւի կրճատման:
Վարանը 2011-21 թվականներին հանդես եկել «Ռեալի» կազմում։ 2021-ին 34+8 մլն եվրոյի դիմաց վերջինս տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 9 հանդիպման։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։
Fanat, Realmadrid.am