Հոդվածներ

Հայտնի է՝ որ խաղային սխեմայով «Ռեալը» կխաղա «Բարսելոնայի» դեմ
26.04.2025
621 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Բարսայի» դեմ գավաթային եզրափակիչում կխաղա 4-4-2 դասավորությամբ, իսկ Մբապեի փոխարեն հարձակման գծում հանդես կգա Ջուդ Բելլինհեմը, հայտնում է El Partidazo de COPE-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» մեկնարկային կազմը կլինի հետևյալը. Կուրտուա, Վասկես, Ասենսիո, Ռյուդիգեր, Մենդի, Վալվերդե, Չուամենի, Սեբալյոս, Ռոդրիգո, Բելինգեմ, Վինիսիուս:

Այսպիսով, վերջին երկու խաղը վնասվածքի պատճառով բաց թողած Կիլիան Մբապեի փոխարեն հարձակման գծում կխաղա անգլիացի կիսապաշտպանը:

«Բարսելոնայի» և «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, Սևիլիայում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված