Այսօր երեկոյան Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ փուլի շրջանակներում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Զինեդին Զիդանը խոսել է սպասվող դիմակայության և այլ թեմաների մասին։
«Նա լավ ենք պատրաստվել խաղին։ Մրցակիցը բավականին ուժեղ է և մենք ամեն ինչ կանենք լավ հանդիպում անցկացնելու համար։
Էդեգորը շարունակում է քրտնաջան աշխատել։ Նրան այստեղ սիրում են, և ես վստահ եմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այստեղ։ Վերջին շրջանում նա քիչ է խաղում, սակայն կգա ժամանակ, երբ նա կստանա իր հնարավորությունը և կօգնի թիմին։ Կարևորն այն է, որ նա մեծ աշխատանք է կատարում։
Ռամոսի մոտ ամեն ինչ կարգին է և նա կենտրոնացած է սպասվող խաղի վրա։
Յովիչը շարունակում է մնալ այս թիմի ֆուտբոլիստ։ Ինձ ոչինչ չեն ասել նրա հեռանալու մասին։ Մեր ցանկությունն է, որ նա սկսի գոլեր խփել։ Նա 21 տարեկան էր, երբ տեղափոխվեց «Ռեալ», ու ինչ որ տեղ նրա բախտը չբերեց՝ խնդիրներ առաջացան ադապտացման պրոցեսում ու սկսեցին խանգարել վնասվածքները։ Յովիչը դեռ շատ բան ունի սովորելու, սակայն ինչ էլ լինի, նրա խաղային որակները կմնան». ասել է Զիդանը։
«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկ» Բիլբաո հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 23։55-ին։ Խաղին կարող եք հետևել Realmadrid.am TV-ի ուղիղ եթերում։
Los Merengues, Realmadrid.am