Հոդվածներ

Ալկարասն ասել է՝ որ հարձակվողին կցանկանար տեսնել «Ռեալում»
31.05.2024
2940 0

Աշխարհի 3-րդ ռակետ Կառլոս Ալկարասը, որը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է, կցանկանար իր սիրելի թիմում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին:

«Շատ խաղացողներ կան, որոնք բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում, բայց, գրողը տանի... «Ռեալում» կցանկանայի տեսնել «Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսին»,- իսպանացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի Ալվարեսն Անգլիայի չեմպիոնի կազմում անցկացրած 54 խաղում խփել է 19 գոլ ու կատարել 13 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված