Հոդվածներ

«Ռեալը» միայն մեկ պարտություն է կրել Լա Լիգայի այս մրցաշրջանում
26.05.2024
1019 0

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությում «Ռեալը» միայն մեկ պարտություն է կրել։ 

Միակ ակումբը, որին հաջողվել է հաղթել «Սերուցքայիններին», եղել է «Ատլետիկոն»։ Դա տեղի է ունեցել սեպտմեբրի 24-ին։ Մնացած խաղերում «Ռեալը» տարել է 28 հաղթանակ և 8 անգամ ոչ ոքի խաղացել։

Նման արդյունք «Ռեալը» գրանցել էր նաև 1988/89 մրցաշրջանում։  1968/69 մրցաշրջանում ևս «Արքայական» ակումբը միայն մեկ պարտություն է կրել, բայց այդ ժամանակ ընդհանուր խաղերի քանակը եղել է 30։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերում «Ռեալը» միայն երկու պարտություն է կրել։ Երկրորդ պարտությունը ևս եղել է «Ատլետիկոյից»՝ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում։

Միակ դեպքը, երբ «Ռեալը» առանց պարտության է ավարտել մրցաշրջանը, եղել է 1931/32 մրցաշրջանում, սակայն այդ ժամանակ ընդահանուր խաղերի քանակը եղել է ընդամենը 18-ը։

Los Merengues, Realmadrid.am

Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ



Ամենակարդացված