Հինգ տարի «Կաստիլիայի» ղեկին գտնվելուց հետո, Ռաուլ Գոնսալեսը կարծես թե պատրաստ է առաջ շարժվել։ Իսպանական և գերմանական մամուլում նմանատիպ ինֆորմացիաները վերջին շրջանում բավական շատ են։ SportBild-ի փոխանցմամբ, Ռաուլն արդեն իսկ հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ։
Նախկինում իսպանացին մի շարք առաջարկներ է ստացել, սակայն միշտ որոշումը անփոփոխ էր մնում՝ շարունակել աշխատանքը «Կաստիլիայում»՝ հույս ունենալով դառնալ հիմնական թիմի մարզիչ։ Այժմ, սակայն, Ռաուլը ցանկանում է շարունակել իր մարզչական կարիերան Բունդեսլիգայում, որին նա ծանոթ է դեռ «Շալկեում» հանդես եկած տարիներից։
Նշվում է, որ Ռաուլի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վիլյառեալն» ու «Սևիլիան», սակայն դեռևս հստակ որոշում չկա։
Los Merengues, Realmadrid.am
Միացի’ր Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մեգադիտմանը` ՄԵԾ ԷԿՐԱՆՈՎ