Բացի նրանից, որ Կրոսը փայլում է խաղադաշտում րր ինտելեկտով ու վարպետությամբ, նա նաև հայտնի է Adidas-ի իր սպիտակ խաղակոշիկներով։ Դրանք խորհրդանշում են էլեգանտությունն ու հասարակը, որոնցով էլ Կրոսը խաղում է։
Թոնին հայտարարեց, որ ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան, և Adidas-ը նվիրել է Կրոսին վերջին զույգ խաղակոշիկները։ Մոդելը 11 Pro TK-ն է։ Այն ունի նույն տեսքը, ինչ Կրոսի մշտական խաղակոշիկները, ուղղակի կապույտին փոխարինել է ոսկեգույնը։
Կարծես, թե հենց այս խաղակոշիկներով էլ Կրոսը կխաղա ՉԼ-ի եզրափակչում և ԵՎՐՈ 2024-ում։
Los Merengues, Realmadrid.am