Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է՝ որ խաղերում կհայտավորի Կուրտուային ու Լունինին:
AS-ի հաղորդմամբ՝ «Վիլյառեալի» դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի ուկրաինացին, իսկ «Բետիսի» և Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումներում դարպասը կպաշտպանի բելգիացին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը կկայանա հունիսի 1–ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00–ին։
Fanat, Realmadrid.am