IFFHS-ի վարկածով Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է տասնամյակի 3-րդ լավագույն խաղարկող։
Միավորները տրվել են 2011-2020 թվականների համար։ Պայքարը ընթացել է լավագույն 20 խաղարկողների միջև։ Ամեն մրցաշրջանի համար լավագույնին տրվել է 20 միավոր, երկրորդին՝ 19 և այդպես շարունակ։
Լավագույնն է ճանաչվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ով 20-ական միավորներ է ստացել 2015, 2017 և 2019 թվականների համար, ինչպես նաև զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը 2011, 2014, 2018 և 2020 թվականների քվեարկության համար։ Ընդհանուր առմամբ նա վաստակել է 174 միավոր։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Անդրես Ինիեստան՝ 127 միավոր, իսկ Լուկա Մոդրիչը վաստակել է 113 միավոր։
Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Կևին Դե Բրույնեն (103), Թոնի Կրոսը (90), Էդեն Ազարը (77), Նեյմարը (71), Մեսուտ Օզիլը ( 69), Անդրեա Պիրլոն (63) և Յայա Տուրեն (60)։
Los Merengues, Realmadrid.am