Երեկ Տակե Կուբոն իր նորամուտի խաղն անցկացրեց «Խետաֆեի» կազմում։
Ճապոնացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ «Էլչեի» դեմ խաղի 65-րդ րոպեին՝ 1-1 հաշվի պայմաններում։
4 րոպե անց նրա հարվածից հետո «Խետաֆեի» ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ։
Վիճակագրություն։
30 րոպե։
1 հարված դարպասին։
10/10 հաջող անցումներ։
Ստեղծած 3 վտանգավոր պահեր։
Տպավորիչ ջերմային գրաֆիկ։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի առաջին հատվածում Կուբոն վարձավճարային հիմունքներով հանդես էր գալիս «Վիլյառեալի» կազմում, սակայն քիչ խաղաժամանակի պատճառով հեռացավ Ունայի Էմերիի գլխավորած թիմից և այս տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց «Խետաֆե»։
Los Merengues, Realmadrid.am