Էդուարդո Կամավինգան շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը, և ֆուտբոլիստը ուրախ է, որ եվրոպական գրանդ ակումբները հետաքրքրված են իր ծառայություններով։
«Սերուցքայինները» արդեն մեկ տարի է, ինչ ցանկանում են իրականացնել այդ տրանսֆերը, սակայն Կամավինգան մնաց, որպեսզի օգնի «Ռենին» հնարավորինս լավ հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
«Հպարտ եմ, որ նման ակումբները հետաքրքրված են իմ ծառայություններով, բայց ես դատում եմ սառը գլխով և այժմ «Ռենի» ֆուտբոլիստ եմ։
Ամեն ինչ ավելի հստակ կլինի մրցաշրջանի ավարտին։ Մենք դեռ պետք է դիատրկենք տարբերակները և որոշում կայացնենք։
Իմ հայրը ինձ միշտ հիշեցնում է, թե որտեղից եմ եկել։ Ես շատ լավ գիտեմ որտեղից եմ և ուր պետք է գնամ». ասել է Կամավինգան։
Los Merengues, Realmadrid.am