Հոդվածներ

Անչելոտի․ «Ռոդրիգոն գոլ չի խփում, սակայն շատ է օգնում թիմին»
09.02.2024
1416 0

Իսպանիայի առաջնության 24–րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Ժիրոնայի» հետ (10.02, 21:30 ԵԺ)։

Իտալացի մասնագետի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ժիրոնան» հիանալի մարզավիճակում է, մենք շատ ենք հարգում այդ թիմին։ Մենք կավելացնենք առավելությունն առաջնությունում, եթե հաղթենք վաղը, սակայն չեմպիոնական տիտղոսի համար ոչինչ չի որոշվի, քանի որ մրցաշրջանի ավարտը դեռ հեռու է։ Բայց նախորդ խաղում միավորների կորստից հետո մենք ցանկանում ենք հաղթել»։

«Այսօր Ռյուդիգերը հիանալի է մարզվել և իրեն լավ է զգում։ Վաղը մենք կգնահատենք նրա վիճակը և կորոշենք, թե արդյոք նա կմասնակցի հաջորդ խաղին։ Վինիսիուսի հետ ամեն բան կարգին է, նա պատրաստ է վաղվա խաղին։ Նաչոն կվերադառնա «Լայպցիգի» դեմ խաղին»։

«Ինչպես է Կարվախալը խաղում կենտրոնական պաշտպանի դիրքու՞մ, դժվար է մեկնաբանելը, քանի որ դա էքսպերիմենտ էր։ Երբ Ռյուդիգերը խաղադաշտում է, նա խորհուրդներ է տալիս Չուամենիին, սակայն Կարվախալին պետք չէ խորհուրդ, նա գիտի՝ ինչպես են խաղում կենտրոնական պաշտպանները»։

«Կրոսի մայրը խորհուրդ է տվել նրան երկարաձգե՞լ պայմանագիրը։ Երիտասարդ սերունդը պետք է հարգի ավագներին (ծիծաղում է): Նա անձամբ որոշում կկայացնի այդ թեմայով»։

«Ժիրոնայի» գլխավոր մարզչի որակազրկու՞մը, ես միշտ մտածելեմ, որ ֆուտբոլը ֆուտբոլիստների մասին է։ Մարզիչը կարող է օգնել թիմին, սակայն որոշիչ նշանակություն չունի»։

«Ռոդրիգոն գոլ չի խփում, սակայն շատ է օգնում թիմին և պետք է շարունակի նույն ոգով»։

«Լունին թե Արիսաբալագա՞, ռոտացիան սկսվեց Կեպայի վնասվածքից հետո և մենք տեսանք Լունինին գործողության մեջ։ Դժվար թեմա է, դժվար ընտրություն է»։