«Ռեալի» նախկին հարձակվող Նիկոլյա Անելկան իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Կարծում եմ, որ եթե Մբապեն ցանկանար մնալ «ՊՍԺ»-ում, նա արդեն իսկ նոր պայմանագիր կնքած կլիներ։ Ինձ թվում է, որ հաջորդ մրցաշրջանում Մբապեն հանդես է գալու «Ռեալի» կազմում». նշել է Անելկան։
Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիական ակումբը դեռևս հույսեր ունի նոր պայմանագիր կնքել Կիլիան Մբապեի հետ։
Los Merengues, Realmadrid.am