Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բավարիայի» հետ և հաղթեց 2–1 հաշվով՝ նվաճելով եզրափակիչի ուղեգիր։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի հետխաղային մամուլի ասուլիսը
«Դա կրկին տեղի ունեցավ։ Ֆանտաստիկ ստադիոն և ֆուտբոլիստներ, որոնք չեն դադարում հավատալ հաղթանակին և․․․ ինչ–որ հրաշքի։ Դժվար հանդիպում էր, բայց մենք լավ էինք վերահսկում հանդիպումը և մինչև վերջ պայքարեցինք։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք ֆուտբոլիստներին, որոնք մի մրցաշրջան անցկացրին, որը քչերն էին սպասում։ Երկրպագուներն ինչպես միշտ որոշիչ դեր խաղացին այսօրվա հաղթանակում։ Մենք կնշենք ՉԼ–ի եզրափակիչի ուղեգիր նվաճելը և Պրիմերայում հաղթանակը առաջիկա կիրակի՝ Սիբելեսում»։
«Ռեալում» Պերեսը մեր ավագն է, իսկ մենք նրա սաները։ Ֆլորենտինոն կարողացել է ֆուտբոլիստների հրաշալի սերունդ հավաքել։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք ևս մեկ ՉԼ հաղթել։ «Ռեալ Մադրիդն» ընտանիք է, իսկ այստեղ գտնվողների բախտը բերել է «սերուցքայինների» մարզաշապիկը կրելու համար։
Ոչ ոք չէր սպասում, որ մեր մրցաշրջանն այսպես կդասավորվի, քանի որ բոլորը խոսում էին Կուրտուայի, Միլիտաոյի վնասվածքների մասին, սակայն մենք երբեք չէինք հանձնվում։ Մենք օգտագործեցինք մեր խնդիրները, որպեսզի ցույց տանք այն արժեքներն ու բնավորությունը, որ ունենք։ Իհարկե, Խոսելուն արտացոլում է մեր թիմի դեմքը»։
«Այսօրվա հանդիպումը փոքր–ինչ ավելի քիչ դժվար էր՝ համեմատած 21/22 մրցաշրջանում «Սիթիի» դեմ, քանի որ այդ խաղում մենք պետք է 2 գոլ խփեինք ոչ–ոքիի համար, իսկ այս խաղում՝ մեկ»։
«Վինիսիուսը կրկին կդառնա հանդիպման գլխավոր ֆուտբոլիստը, սակայն այս անգամ՝ ՉԼ–ի եզրափակիչում։ Շատ քիչ ֆուտբոլիստներ են ունակ ՉԼ–ի կիսաեզրափակիչում անել այն, ինչ այսօր արեց նա։ Վինիսիուսը մոտ է «Ոսկե գնդակը» նվաճելուն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ