Հոդվածներ

Մոուրինիոն խոսել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
16.01.2021
2535 0

Այս մրցաշրջանում Գարեթ Բեյլը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում։ Լոնդոնյան ակումբը հնարավորություն ունի երկարաձգելու վարձակալության ժամկետը։ 

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշել է, որ դեռևս ոչ մի քննարկում չի եղել Բեյլի վարձակալության ժամկետը երկարաձգելու շուրջ։ 

«Այդ մասին ոչ մի բառ չի քննարկվել։ Բեյլը համալրեց թիմի շարքերը վնասվածքով և ԵԼ-ի խաղերը հնարավորություն տվեցին նրան վերականգնվել։ 

Սակայն ԵԼ-ի խմբային փուլի մակարդակը տարբերվում է Պրեմիեր Լիգայի մակարդակից։ Առաջնությունում նա քիչ է խաղացել, սակայն գավաթի խաղարկությունում բավական լավ խաղակես անցկացրեց։ 

Վերջին երկու մրցաշրջանները վատ են դասավորվել Բեյլի համար, ուստի մենք պետք է համբերատար լինենք ու փորձենք ստանալ նրանից առավելագույնը». ասել է Ժոզեն։

«Ռեալի» հետ Բեյլի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականին։

Los Merengues, Realmadrid.am