Ռաֆայել Գերեյրոն «Շտուտգարտի» դեմ կայացած խաղում վնասվածք է ստացել։
«Բավարիայի» պաշտպանի մոտ կոճի հատվածում խնդիրներ են եղել Բունդեսլիգայի 32-րդ տուրում կայացած «Շտուտգարտի» դեմ խաղի առաջին կեսում։ Հանդիպման 17-րդ րոպեին նրան փոխարինել է Լեոն Գորեցկան։
«Նա իրեն լավ չի զգում և շարժվում է հենակներով։ Մեծ հավանականությամբ նա չի մասնակցի «Ռեալի» դեմ խաղին». խաղից հետո նշել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին։
Los Merengues, Realmadrid.am