Նաչո Ֆերնանդեսը հայտնել է «Ռեալի» ղեկավարությանը, որ ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։
Marca-ի փոխանցմամբ, 34-ամյա պաշտպանը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Արքայական» ակումբի հետ և մտադիր է այս ամռանը փոխել ակումբային գրանցումը։ Իսպանացին այս մասին հայտնել է Կարլո Անչելոտիին և ակումբի ղեկավարությանը։
Նաչոն հանդիսանում է «Ռեալի» սան և իր նորամուտը Լա Լիգայում նշել է 2011 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ժոզե Մոուրինիոն։
«Ռեալի» կազմում պաշտպանն անցկացրել է 355 հանդիպում, որոնցում հասցրել է դառնալ 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Նաչոն երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և 5 անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։ Ներկա պահին նա թիմի հիմնական ավագն է։
Los Merengues, Realmadrid.am